
Նոյեմբերի 15-17-ի եղանակի կանխատեսումը Վրաստանում
Վրաստանի որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև։
Թբիլիսիում թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի). Նոյեմբերի 15-16-ին սպասվում է թույլ անձրև, իսկ նոյեմբերի 17-ին կդիտվի պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Նինոծմինդա, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։

