Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան շենքի ուղղությամբ հարվածները

Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան շենքի ուղղությամբ հարվածները

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի ուղղությամբ հասցված հարվածները։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազանգով խոսել է Ալիևի հետ և իր խորը մտահոգությունն է հայտնել Ռուսաստանից իրականացված հրթիռային հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը։

Զելենսկին իր հերթին աջակցություն է հայտնել Ադրբեջանին։ Ալիևը հարվածները որակել է անընդունելի միջադեպ: