
Ֆինանսական վերջին հաշվետվությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել առնվազն 82 միլիոն դոլարի պարտատոմսեր, որոնց մեջ ներառված են նաև պետական հատվածին վերաբերող պարտատոմսեր։
Օգոստոսից մինչև հոկտեմբեր ներկայացված փաստաթղթերը չեն նշում ներդրումների ամբողջական չափը, սակայն այն կարող է գերազանցել 337 միլիոն դոլարը։
Գնումների շարքում ընդգրկված են քաղաքապետարանների պարտատոմսեր, ինչպես նաև խոշոր ընկերությունների՝ մասնավորապես Netflix-ի և նավթարդյունաբերական ոլորտի պարտատոմսերը։
Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը և նրա ընտանիքի անդամները ներդրումային պորտֆելի նկատմամբ անմիջական վերահսկողություն չունեն․ այն կառավարվում է երրորդ կողմերի կողմից։
Նշենք, որ Forbes-ի գնահատմամբ՝ Թրամփի զուտ կարողությունը կազմում է շուրջ 6.3 միլիարդ դոլար։

