COVID-19-ով կրկնակի վարավկվածների մոտ արյան մեջ անսովոր կառուցվածքներ են հայտնաբերվել

COVID-19-ով կրկնակի վարավկվածների մոտ արյան մեջ անսովոր կառուցվածքներ են հայտնաբերվել

Հետքովիդային համախտանիշ ունեցող մարդկանց արյան մեջ հայտնաբերվել են աննորմալ միկրոկառուցվածքներ, որոնք կարող են կապված լինել երկարատև հոգնածության, ճանաչողական խանգարումների և շնչառական խնդիրների հետ: Journal of Medical Virology-ում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ այս հիվանդների մոտ գրեթե 20 անգամ ավելի շատ միկրոթրոմբներ են եղել, քան առողջ անհատների մոտ: Այդ գոյացությունները եղել են ավելի մեծ, ավելի խիտ և դժվար լուծվող:

Գիտնականները նաև արձանագրել են NET-կառուցվածքների (կպչուն ԴՆԹ-ցանցեր, որոնք արտազատվում են իմունային բջիջների կողմից պաթոգենները գրավելու համար) մակարդակի կտրուկ բարձրացում։ Նախկինում դրանք դիտարկվել են որպես բորբոքման առանձին մարկերներ, սակայն այժմ պարզվել է, որ հետքովիդային համախտանիշով հիվանդների մոտ NET-կառուցվածքները և միկրոթրոմբերը սերտորեն միահյուսված են։ Հետազոտողների կարծիքով, նման խիտ կոմպլեքսները կարող են խախտել միկրոշրջանառությունը և պահպանել քրոնիկական բորբոքումը, ինչը կարող է բացատրել մնայուն ֆիզիկական և ճանաչողական ախտանիշները։

Նմուշների միջև հակադրությունն այնքան ակնհայտ է եղել, որ արհեստական բանականության ալգորիթմը կարողացել է հետքովիդային համախտանիշով (Long COVID) հիվանդների արյունը տարբերել միայն միկրոթրոմբերի տեսքով՝ մոտ 91% ճշգրտությամբ։ Հեղինակները կարծում են, որ միկրոթրոմբերի և NET-կառուցվածքների համադրությունը կարող է դառնալ հետքովիդային համախտանիշի առաջին օբյեկտիվ կենսամարկերը։