
Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով քննարկում է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են վարորդների համար ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատասխանատվության խստացում և տուգանքների բարձրացում։
Փոփոխությունների նախագծով՝ ճանապարհի վրա մանևրելու կանոնների խախտման համար տուգանքը կբարձրանա մինչև 100 լարի, իսկ վարորդական վկայականի համար կտրամադրվի 20 միավորի նվազում։
Բացի այդ, 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավել քան 40 կմ/ժ արագության գերազանցման համար տուգանքը կբարձրանա 50-ից 100 լարիի։
Առաջարկվում է, որ ավտոմեքենա վարելիս վարորդի կամ ուղևորի կողմից անվտանգության գոտի չօգտագործելու դեպքում տուգանքը կազմի մինչև 50 լարի, իսկ վարորդական միավորները կկրճատվեն 10-ով։ Նույն տուգանքը կսահմանվի նաև վարելու ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու համար։
Վարանցման և կայանման կանոնների խախտման դեպքում՝ ինչպես Թբիլիսիում, տուգանքները մինչև 50 լարի կկիրառվեն նաև Քութայիսում, Բաթումում, Մցխեթայում, Ռուսթավում, Գորում, Թելավում, Փոթում, Զուգդիդիի մունիցիպալիտետում և Վրաստանի հանգստավայրերում։
Բացի այդ, նախատեսվում է լրացուցիչ պատասխանատվություն սահմանել «BUS LANE»-ում՝ ուղևորափոխադրող տրանսպորտից բացի այլ մեքենայի հակառակ ուղղությամբ շարժվելու համար, ինչը կբերի 200 լարիի տուգանքի։
Նոր խախտում կսահմանվի նաև տրանսպորտային միջոցի կանգառը կամ կայանումը հետիոտնային անցումի վրա կամ մայթին, ինչը կհանգեցնի 100 լարիի տուգանքի, իսկ որոշ դեպքերում՝ մեքենայի տեղափոխման դեպի հատուկ պահպանվող ավտոկայանատեղի։

