20 օրից ավել շարունակվող ջրի արտահոսք

20 օրից ավել շարունակվող ջրի արտահոսք

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական հատվածում` «Ազատություն 8» հասցեի մայթը ավելի քան 20 օր է՝ պատված է ջրով: Ինչպես հայտնում են հարակից խանութներում աշխատող մարդիկ, դա պայմանավորված է ջրի արտահոսքով, որը մինչ օրս չի վերացվել։

Նշենք, որ մայթի տարածքը ոչ միայն ծածկված է ջրով, այլև քանդված են սալիկե քարերը: Վերջինս էլ խոչընդոտում է հետիոտների անցուդարձը և հատկապես վտանգավոր է ցածր ջերմաստիճանների պայմաններում։

NOR ռադոիկայանը կլինի հետևողական և կներկայացնի հետագա նյութերում։