Ստեղծագործական և ուրախ աշնանային միջոցառում՝ Վանիկ Թևանյանի կազմակերպմամբ

Ստեղծագործական և ուրախ աշնանային միջոցառում՝ Վանիկ Թևանյանի կազմակերպմամբ

Նոյեմբերի 17-ին Գանձայի թիվ 2 հանրային դպրոցում տեղի ունեցավ տոնական և ստեղծագործական միջոցառում՝ նվիրված ոսկե աշնանը։ Միջոցաումը կազմակերպել և ձևավորել էր արվեստի ուսուցիչ Վանիկ Թևանյանը։

Պարով հանդես եկան 9-րդ դասարանի աշակերտները, 1-ին դասարանցիները և 5-րդ դասարանցիները հանդես եկան գեղեցիկ և ուրախ երգերով՝ փոխանցելով աշնան գույներն ու մաքրությունը։

Իսկ բարձր դասարանի աշակերտները մասնակցեցին հետաքրքիր և աշխույժ մրցույթների, որոնց հիմնական թեման կապված էր մրգերի և առողջ սննդի հետ։

«Աշակերտների երգեցողությունը մեծ հիացմունք առաջացրեց ներկաների մոտ և ստեղծվեց տոնի հրաշալի մթնոլորտ։ Միջոցառումը վերածվեց իսկական տոնախմբության։ Երեխաների աշխուժությունը, թիմային ոգին և հաճելի մրցակցությունը միջոցառումը դարձրին ավելի հիշարժան ու զվարթ»,- ասաց Վ․ Թևանյանը։

Թևանյանը հավելեց, որ միջոցառումը ավարտվել է ընդհանուր ուրախ տրամադրությամբ։


նա նաև ասաց, որ նման միջոցառումները շարունակաբար նպաստում են մեր երեխաների ստեղծագործական, հոգևոր և ընկերական հարաբերությունների զարգացմանը։