
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծի և մունիցիպալիտետի 2026-2029 թվականների առաջնահերթությունների փաստաթղթի հանրային քննարկման նպատակով Նինոծմինդայի ավագանիում հայտարարվել է վարչական վարույթ սկսելու մասին։
Հետաքրքրված կողմերն իրավունք ունեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026-2029 թվականների առաջնահերթությունների փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլո (քաղաքային խորհրդի գրասենյակ) ոչ ուշ, քան 2025 թվականի նոյեմբերի 25-ը հայտնում է Նինոծմինդայի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր բնակչությանը խնդրում ենք, որ ակտիվ լինեն գան իրենց առաջարկություններով»,- ասում է Վահան Արոյանը։
Արոյանը նաև հավելեց, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություններ չունեն գալ և մասնակցել քննարկմանը առաջարկությունները կարող են նաև ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ ninotsmindasakrebulo@gmail.com
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը նախատեսվում է 2025 թվականի վերջին։
Մանրամասները տեսանյութում․

