
2026 թվականի հունվարի 1-ից ներմուծվող ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը կաճի 85 թեթրիով մեկ տուփի համար` մինչև 2.75 լարի, ինչը նախատեսված է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Շոթա Բերեկաշվիլիի, Գիորգի Բարվենաշվիլիի, Լևան Մաչավարիանիի և Թորնիկե Բերեկաշվիլիի նախաձեռնած օրինագծով:
Նույն օրինագծով տեղական արտադրության ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը, որը ներկայում հավասար է ներմուծվողին և կազմում է 1.9 լարի, կսահմանվի 1.3 լարի:
Դրանից բացի, օրինագծով տեղական ծխախոտի արտադրանքի զեղչը կկիրառվի առաջին 35 միլիոն տուփի համար, որից հետո կգործի ստանդարտ սակագինը:
Հաշվի առնելով, որ Վրաստանը հիմնականում սպառում է ներմուծված ծխախոտային ապրանքանիշեր, ծխախոտի միջին գինը 2026 թվականից կբարձրանա։
Նախաձեռնողների խոսքով` օրենքի նախագծի նպատակն է պաշտպանել տեղական արտադրությունը և բարձրացնել մրցունակությունը ոլորտում։aliq.ge

