Ախալքալաքի նախկին մսի գործարանում հրդեհ է բռնկվել

Ախալքալաքի նախկին մսի գործարանում հրդեհ է բռնկվել

Ախալքալաքի նախկին մսի գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են գտնվում երկու հրշեջ ջոկատ, ինչպես նաև ոստիկանություն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ հրդեհը կարող է առաջացած լինել մսագործարանի մոտակայքում չոր խոտի այրվելուց։ Մսագործարանի շուրջը երևում են այրված խոտի հետքեր։
Հրդեհը տարածվել է նախկին մսագործարանի շենք, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել հետագա տարածումը։

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Jnews.ge