
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում չվերթները ժամանակավորապես սահմանափակվել են, իր Telegram ալիքում հայտարարել է «Ռոսավիացիայի» մամուլի խոսնակ Արտյոմ Կորենյակոն։ Նա պարզաբանել է, որ սահմանափակումները անհրաժեշտ են անվտանգությունն ապահովելու համար։
Շերեմետևո օդանավակայանը նույնպես հայտարարել է սահմանափակումների մասին։
«Հնարավոր են թռիչքների ժամանակացույցի փոփոխություններ։ Թռիչքի կարգավիճակը պետք է ստուգվի ավիաընկերությունների զանգերի կենտրոնների միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի վրա հարձակված Անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:

