Շախմատի խմբակը նոր գույք ունի

Շախմատի խմբակը նոր գույք ունի

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակը նոր սեղաններ և աթոռներ է ստացել:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից գումար էր հատկացվել նոր գույքի ձեռքբերման համար:

Նախկինում խմբակի գույքը անհարմար էր ու հնացած: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը, շախմատի խմբակը երազում էր այս մասին: Մարզիչի խոսքով` սա շատ մեծ օգնություն և աջակցություն է մարզաձևի ուսուցման գործընթացի կազմակերպման տեսանկյունից:

Շախմատի խմբակը բացվել է 8 տարի առաջ: Այժմ խմբակում սովորում են 38 հոգի: Այս տարիների ընթացքում աշակերտները մասնակցել են տարբեր մրցումների և նվաճել մրցանակային տեղեր:

Մանրամասների մասին լսեք Յուրա Կույումչյանի հետ մեր զրույցում.

Բորիս Ղարսլյան