Պատահական վայրերից գնված կաթնամթերքը սպառնալիք է ձեր առողջության համար

Պատահական վայրերից գնված կաթնամթերքը սպառնալիք է ձեր առողջության համար

«Չկազմակերպված վայրերից գնված կաթնամթերքը սպառնալիք է ձեր առողջության համար», — սա բնակչությանն ուղղված Սննդի ազգային գործակալության (ՍԱԳ) նախազգուշացումն է։

«Գործակալությունը պարբերաբար կոչ է անում սպառողներին կաթ չգնել չկազմակերպված առևտրի այն գոտիներում, որտեղ սննդի հետագծելիությունը չի պահպանվում։

Կենդանական ծագում ունեցող չփորձարկված սննդի օգտագործումը մեծ ռիսկ է պարունակում կյանքի և առողջության համար վտանգավոր հիվանդություններով վարակվելու առումով։ Սպառողների ներգրավվածությունը կարևոր է ժամանակին արձագանքելու համար։ Խախտման հայտնաբերման դեպքում զանգահարեք թեժ գիծ՝ 15-01», — նշել է գործակալությունը։

Գործակալության հաղորդմամբ՝ Սննդի ազգային գործակալությունն անընդհատ վերահսկում է կաթը և կաթնամթերքը՝ առաջնային արտադրությունից մինչև վաճառք. ստուգվում են վաճառքի պայմանները (պիտակը, ժամկետները, ջերմաստիճանային ռեժիմը)։

Սննդի ազգային գործակալության մասնագետները վերցնում են կաթի և կաթնամթերքի նմուշներ՝ տարբեր ցուցանիշների ստուգման համար։ Կաթի հավաքման կետերում և վերամշակման գործարաններում հում կաթը լաբորատորիայում փորձարկվում է, որից հետո պատրաստվում է տարբեր տեսակի կաթնամթերք։

Հաղորդագրության համաձայն՝ երկրի ողջ տարածքում անցկացված հետաքննության արդյունքում գործակալության տեսուչները հայտնաբերել են չգրանցված կաթի արտադրության 45 օբյեկտ։ Դրանցից մոտ 20 ձեռնարկատեր դիմել է գործակալություն և վերսկսել իր գործունեությունն օրենսդրության պահանջներին համապատասխան։