
NOR-ը նոյեմբերի 18-ին լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական հատվածում` «Ազատություն 8» հասցեի մայթը ավելի քան 20 օր է՝ պատված է ջրով:
Նոյեմբերի 19-ին նկատեցինք, որ նշված հատվածում սկսվել են վերանորոգման աշխատանքներ։
Հարկ է նշել, որ մայթի տարածքը ոչ միայն ծածկված էր ջրով, այլև քանդված էին սալիկե քարերը: Վերջինս էլ խոչընդոտում էր հետիոտների անցուդարձը և հատկապես վտանգավոր էր ցածր ջերմաստիճանների պայմաններում։


