Սննդամթերքի անվտանգությունը` մեկը ամենաակտուալներից (տեսանյութ)

Սննդամթերքի անվտանգությունը` մեկը ամենաակտուալներից (տեսանյութ)

Վերջին տարիներին սննդամթերքի անվտանգության հարցը ակտուալ է դարձել ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող երկրներում:

ԵՄ-ի Ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը պարտավորվել է ավելի մեծ ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգությանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Նինոծմինդայի մեւնիցիպալիտետի բնակիչները, Նինոծմինդա քաղաքի խանութներում ապրանքները ճիշտ դասավորվածություն չունեն, և առկա իրավիճակը չի վերահսկվում պետության կողմից: Անվտանգության տեսանկյունից բնակիչները գերապատվությունը տալիս են տեղական արտադրանքին: Սննդի անվտանգության փորձագետ Մանանա Քոչլաձեի կարծիքով` ներկայումս ավելի շատ է վերահսկվում իրավիճակը, քան 10 տարի առաջ:

Սննդամթերքի անվտանգության ազգային գործակալությունը իրականացնում է պետական վերահսկողություն, կառավարում ռիսկերը, տրամադրում վկայականներ և լիցենզիաներ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting