ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկումներ չկան. Պեսկով

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկումներ չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի թեմայով քննարկումներ այս պահին չեն ընթանում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Այժմ խորհրդակցություններ չեն անցկացվում։ Շփումներ, իհարկե, կան։ Բայց գործընթաց, որը կարելի է խորհրդակցություններ անվանել, չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: 

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորման, սակայն այն պետք է հանգեցնի հակամարտության արմատական պատճառների վերացման։ Նա նաև չի բացառել, որ Ուկրաինայում ռազմական գործողության ավարտից հետո հնարավոր լինի ռազմական տրիբունալ (Զինվորական և խիստ ծանր քաղաքացիական հանցագործություններին վերաբերող գործերը վարող դատական մարմին)։



Opinion, pooling and voting