Կլիմայի փոփոխության կանխատեսումներում հաշվի չի առնվում պլանկտոնի դերը

Կլիմայի փոփոխության կանխատեսումներում հաշվի չի առնվում պլանկտոնի դերը

Օվկիանոսի ամենափոքր «ինժեներները»՝ կալցիֆիկացվող պլանկտոնը, կատարվում են անչափ կարևոր, բայց հաճախ անտեսված դեր Երկրի կլիմայի կարգավորման հարցում՝ որսալով և վերամշակելով ածխածինը։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

«Science» ամսագրում հրապարակված նոր ակնարկը, որը պատրաստվել է Բարսելոնայի միջազգային հետազոտական խմբի կողմից, ցույց է տալիս, որ այս օրգանիզմների ազդեցությունը չափազանց պարզեցված է կամ ընդհանրապես բացակայում է շատ կլիմայական մոդելներում, որոնք օգտագործվում են կլիմայի փոփոխության կանխատեսումներում։

Կալցիֆիկացվող պլանկտոնը ձևավորում է բարակ շերտեր՝ կալցիումի կարբոնատից, որոնք առանցքային դեր ունեն օվկիանոսի ածխածնի բալանսում։ Իրենց կենսագործունեության ընթացքում նրանք փոխում են ծովի ջրի քիմիական կազմը և նպաստում են ածխածնի տեղաշարժին մթնոլորտից դեպի օվկիանոսի խորքերը։ Այս բնական «ածխածնային պոմպը» օգնում է կայունացնել Երկրի կլիման և ազդում է օվկիանոսի քիմիական կազմի վրա, որի մասին են վկայում հնէաբանական հետազոտությունները։

Այսպիսով, եթե հաշվի չենք առնում պլանկտոնի դերը, ապա անտեսում ենք օվկիանոսի կլիմայական փոփոխությունները մեղմելու կարողությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարելավել կլիմայական մոդելները, որոնք ավելի ճշգրիտ հաշվի կառնեն օվկիանոսի և մթնոլորտի միջև տեղի ունեցող ածխածնի փոխանակումը և պլանկտոնի դերը այս պրոցեսներում։