Բացահայտվել է 2019 թվականի դաժանությամբ կատարված սպանություն

Բացահայտվել է 2019 թվականի դաժանությամբ կատարված  սպանություն

Նոր բացահայտված հանգամանքների հիման վրա Վրաստանի Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանային ոստիկանության վարչության աշխատակիցները, Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ համատեղ, բացահայտել են 2019 թվականի հունիսի 23-ին կատարված առանձնակի դաժանությամբ սպանություն, հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

«Քննությունը պարզել է, որ Մցխեթայի մունիցիպալիտետի Էրեդա գյուղի բնակիչ, նախկինում դատված Գ.Պ.-ն, վիճաբանության ժամանակ բութ առարկայի միջոցով դաժանորեն սպանել է 1932 թվականին ծնված Մ.Կ.-ին Մցխեթա քաղաքում։

Բազմաթիվ վերքերի հետևանքով Մ.Կ.-ն մահացել է բժշկական հաստատությունում։

Գ.Պ.-ն պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում՝ մեկ այլ քրեական գործով։

Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «Բ» ենթաբաժնի համաձայն, որը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում», – հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։