Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում կառուցվել է նոր ժամանցի վայր

Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում կառուցվել է նոր ժամանցի վայր

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում նոր շինություն է կառուցվել, որը, ըստ մրցութային փաստաթղթերի, նախատեսված է ծառայելու որպես ժամանցի գոտի։

Մրցույթը հայտարարվել է հուլիսի 1-ին։ Արժեքը կազմում է 42`373.00 լարի։ Նշված գումարը ամբողջությամբ հատկացվում է Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից։

Մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ահարոն Մարգարյանը, ով առաջարկել է 33`899.00  լարի։

Նորակառույց շենքում արդեն տեղադրվել են սեղաններ և աթոռներ։