Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ ամերիկյան ծրագրին. Թրամփ

Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ ամերիկյան ծրագրին. Թրամփ

Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ Ուկրաինայում կարգավորման ամերիկյան ծրագրին:

«Կարծում եմ, որ Ուկրաինան պետք է շտապի խաղաղության ծրագրի վերաբերյալ որոշում կայացնել, այս ձմեռը ցուրտ է լինելու»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ հանդիպման ժամանակ:

Շուտով խաղաղություն կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Մեկնաբանելով Զելենսկու հնարավոր հրաժարումը ԱՄՆ Խաղաղության ծրագրից՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է:

«Ուզում եք ասել, որ Զելենսկուն դուր չեն գալիս մեր առաջարկները։ Նա ստիպված կլինի դա ընդունել… ինչ-որ պահի նա ստիպված կլինի համակերպվել ինչ-որ բանի հետ… Հիշեք, վերջերս, հենց օվալաձև աշխատասենյակում, ես ասացի. մի մոռացեք, ես ժառանգել եմ այս պատերազմը»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է խաղաղության ծրագրի մանրամասներին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամերիկյան խաղաղության ծրագրի մանրամասները քննարկել է Վենսի և բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ։

«Մենք համաձայնեցինք, որ խորհրդատվական մակարդակով կաշխատենք Ամերիկայի և Եվրոպայի հետ՝ խաղաղության ուղին իսկապես իրագործելի դարձնելու համար»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: