Վրաստանում տաք և առանց տեղումների եղանակը կպահպանվի

Վրաստանում տաք և առանց տեղումների եղանակը կպահպանվի

Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հրապարակում է նոյեմբերի 22-24-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին տեղեկատվություն։

Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները, առաջիկա օրերին Վրաստանում կշարունակվի տաք և չոր եղանակը։

«Թբիլիսիում սպասվում է պարզ եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +22, +24 աստիճան։

Արևմտյան Վրաստանում՝ լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի). սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցղարո). սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Տիանեթի, Պասանաուրի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +15, +17 աստիճան», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։