Եթովպիայում ժայթքել է ավելի քան 10 000 տարի քնած հրաբուխ

Եթովպիայում ժայթքել է ավելի քան 10 000 տարի քնած հրաբուխ

Եթովպիայի հյուսիս-արևելքում ժայթքել է տասը հազար տարուց ավելի քնած Հայիլի Գուբբի հրաբուխը, հաղորդում է VolcanoDiscovery կայքը։

Հրաբուխը Աֆար շրջանի լեռնաշղթայի մի մասն է և գտնվում է Էրտալե հրաբխից մոտավորապես 15 կիլոմետր հարավ-արևելք։

Արբանյակային տվյալների համաձայն՝ ժայթքումը սկսվել է կիրակի օրը՝ ժամը 08:30-ին  և ուղեկցվել է մոխրի հզոր սյան արտանետմամբ, որը բարձրացել է մոտավորապես 10-15 կմ և տարածվել Արաբական թերակղզու հարավարևմտյան մասում։