Նոյեմբերի 25-30-ը Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ

Նոյեմբերի 25-30-ը Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում նոյեմբերի 25-30-ը սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ։

Թբիլիսիում օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կկազմի +16, +18 աստիճան։

«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է տաք և չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրադիր շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +11, +13 աստիճան», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։