Մահացել է հնդիկ կինոդերասան Դհարմենդրան

Մահացել է հնդիկ կինոդերասան Դհարմենդրան

Հնդկական IANS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 89 տարեկանում մահացել է հնդիկ կինոդերասան Դհարմենդրա Քևալ Քրիշան Դեոլը, որն ավելի հայտնի է որպես Դհարմենդրա:

Դհարմենդրան հայտնի էր որպես իր ժամանակի ամենահաջողակ և խարիզմատիկ դերասաններից մեկը։ 60 տարուց ավելի տևած կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմում, այդ թվում՝ խորհրդային հանդիսատեսի շրջանում հայտնի և սիրված հնդկական ֆիլմերում, ինչպիսիք են «Զիտան և Գիտան», «Սիրելի Ռաջա»-ն, «Վրեժը և օրենքը» և այլն։

Դերասանը մահացել է Մումբայի իր տանը՝ երկուշաբթի օրը՝ իր 90-ամյակից ընդամենը երկու շաբաթ առաջ, որը պետք է նշվեր դեկտեմբերի 8-ին։ NDTV-ի փոխանցմամբ՝ դերասանը մահացել է Բրիչ Քենդի հիվանդանոցից դուրս գրվելուց 12 օր անց, որտեղ նա հոսպիտալացվել էր հոկտեմբերի վերջին՝ շնչառական գանգատներով։