Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը՝ Թոփուրիայի հետ

Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը՝ Թոփուրիայի հետ

Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Ախալքալաքում ծնված  մարզիկ Արման Ծառուկյանը (Akhalkalakets), խեղդող հնարքով հաղթեց նորզելանդացի Դեն Հուկերին։

Առաջին ռաունդն անցավ Արմանի առավելությամբ, իսկ երկրորդում Ծառուկյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։

Այս հաղթանակից հետո, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կստանա տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն վրացի մարզիկ Իլիա Թոփուրիայի հետ։ aliq.ge