
Նինոծմինդայում ջրագծերի փոխարինումից հետո փողոցներ արդեն մեկ տարի է ինչ մնացել են չվերականգնված և գտնվում են անմխիթար վիճակում։ Ջրագծերի աշխատանքների ընթացքում բացված փոսերը լցված են անհարթ, որոշներում լցված է խճաքար, իսկ ասֆալտի կտրված հատվածները բաց են, ինչն էլ առաջացնում է բնակիչների մեծ դժգոհությունը։ Անբարեկարգ ճանապարհները դարձել է խոչընդոտ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար։
NOR-ը բազմիցս է անդրադարձել ճանապարհների վիճակին և այս անգամ օնլայն հարթակում տեղադրել է հարցում թե ին՞չ կարծիքի են բնակիչները Նինոծմինդայի փողոցների մասին։
Ինստագրամի հարցումից պարզ դարձավ, որ բոլոր հարցման մասնակիցները դժգոհ են փողոցների վիճակից․ ասելով, որ փողոց չեն թողել, բոլորը քանդել են՝ մեքենաներն էլ մեծ վնաս են կրում։ Բնակիչները ինչպես նշում են փողոցները նմանեցնում են «յայլայի»։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ պաշտոնական նամակով դիմել էինք Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն թե արդյոք նախատեսվո՞ւմ է ճանապարհների վերականգնում, և եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում։ Ընկերությունը նշել էր, որ վերոնշյալ փողոցներում առաջացած վնասները կվերացվեն հնարավորինս շուտ, սակայն կոնկրետ ժամկետներ չէր նշվել։
Տեսանյութ․
Հարցման պատասխաներից որոշները․








