Ճոճաշեն թաղամասում նոր մանկապարտեզի կառուցումը մնում է անավարտ

Ճոճաշեն թաղամասում նոր մանկապարտեզի կառուցումը մնում է անավարտ

Նկարները վերցված են ՍՍԻՊ Համայնքային զարգացման հիմնադրամի պաշտոնական էջից։

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում նոր կառուցվող մանկապարտեզը, որը նախատեսված էր շահարկման հանձնել 2025 թվականի օգոստոսի 15-ին, մինչ այսօր մնում է անավարտ, իսկ պատճառները հայտնի չեն։

Աշխատանքների դադարեցման պատճառները, դրանց վերսկսման ժամկետները և մանկապարտեզի ավարտման հնարավոր ժամկետը պարզելու նպատակով պաշտոնական հարցում ենք հղել ՍՍԻՊ «Մունիցիպալ զարգացման հիմնադրամին»։

Հարկ է նշել, որ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի նոր մանկապարտեզի կառուցումը մեկնարկել է 2024 թվականի հունիս ամսից։  2022 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետները ուսումնասիրել էին Ճոճաշեն թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը։ Դրանից հետո որոշում էր կայացվել շենքը քանդելու և նույն վայրում նոր մանկապարտեզ կառուցելու համար։

NOR ռադիոկայանի նախորդ հրապարակումներում նշվել է, որ նոր մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,800,000 լարի։

Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունն է «Մշենջգուփի»-ն։

Ի՞նչ փուլում է գտնվում Նինոծմինդայի նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները