Հոկտեմբերի 13-ին Վրաստանի Դո կարատեի ազգային ֆեդերացիան Նինոծմինդա քաղաքում անցկացրեց կարատեիստների ատեստացիա:
Քննությունը ընդունում էր Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Դարբինյանը: Քննությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի 14 մարզիկներ, ովքեր ստացան տարբեր կատեգորիաների գոտիներ: Ատեստացիայի արարողությունը անցկացվեց Նինոծմինդայի մարզական համալիրում: 5 մարզիկներ ստացան դեղին գոտիներ, 4-ը՝ սպիտակ գոտիներ, 3-ը՝ կանաչ գոտիներ, 1-ը՝ կարմիր, 1-ը՝ շագանակագույն: Ռաֆայել Դարբինյանի խոսքով՝ կարատեն որպես մարզաձև ունի առողջարար մեծ ներուժ, այն զարգացնում է մարմնի ճկունությունն ու դիմացկունությունը, մարզիկներին թույլ է տալիս ավելի վստահ լինել, քանի որ այս մարզաձևի շնորհիվ նրանք փոխվում են թե ֆիզիկապես, թե հոգեպես:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի կարատեի խմբակում մարզվում են 40 մարզիկներ:
Մանրամասների մասին զրուցեցինք մարզիչ Մաքսիմ Արզումանյանի հետ.