
UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը Արման Ծառուկյանին 150 հազար դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել Դեն Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։
Մրցաշարից հետո Ծառուկյանը UFC-ից ստացավ 350 հազար դոլար, ինչպես նաև հավելյալ 50 հազար դոլար բոնուս՝ երեկոյի լավագույն մենամարտի համար։

