
Սիփան Բաբաջանյանը ծնվել է 1994 թ․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում, արմատներով՝ Փոկա գյուղից է։ Նախնական կրթությունը ստացել է Եֆրեմովկայի միջնակարգ դպրոցում, իսկ ավագ դասարանները ավարտել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հայկական դպրոցում՝ 2012 թվականին։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
Ուսանողական կյանքի հենց առաջին տարում Սիփանը ձեռնամուխ է լինում գիտական աշխատանքի, որը, ըստ բազմաթիվ դասախոսների, կարող էր բեկումնային լինել գիտական աշխարհի համար։ Աշխատանքում ներառված էին վարկածներ, որոնք վիճարկում էին Էյնշտեյնի որոշ գիտական տեսություններ։ Երիտասարդ ուսանողի ձեռագիրը հասնելով Երևանի մի շարք գիտնականների սեղաններին՝ նրանց կանգնեցրել էր դժվար ընտրության առաջ։ Հայաստանում Simply նման ոլորտով զբաղվող մասնագետներ չկային։ Հետևաբար, բազմաթիվ գիտնականներ Սիփանին ուղղորդել էին շարունակել ուսումը աշխարհի հայտնի համալսարաններում՝ Հարվարդում կամ Օքսֆորդում։ Չուզենալով քույրիկներին թողնել մենակ Սիփանը հրաժարվում է այդ ամենից։

Սիփանը նշում է, որ իր գիտական աշխատանքի չտպագրված հատվածը մեծ հետաքրքրություն էր առաջացրել գիտական համայնքի շրջանում։ Շարունակելով աշխատել բարդ ու բազմաշերտ նյութի վրա՝ նա որոշում է մեծ ծավալի գիտական աշխատանքը բաժանել մասերի և հրատարակել առանձին գրքերով։
2015 թ․ լույս է տեսնում Սիփան Բաբաջանյանի առաջին տպագիր գիրքը՝
«Воспитай свой мозг: Создай свое мышление»,
որը հրատարակվել է «Айастан» հրատարակչությունում։ 352 էջից կազմված գիրքը ունի հեղինակային կարևոր 13 գլուխ և իր մեջ ընդգրկում է հոգեբանության, հաջողության հասնելու մեխանիզմների ու ինքնակրթության մասին բազմահզար օրինակներ, ինչպես նաև անվանի մասնագետների վերլուծություններ։

«Ես այդ երկու գիտական աշխատությունների վրա աշխատել եմ ամբողջ տարի, գիշեր ու զօր։ Իմ առաջին տպագիր գիրքը ծնողներիս եմ նվիրել՝ իմ 20-ամյակի օրը»,- հիշում է Սիփանը։
Նույն ժամանակ նա ավարտում էր նաև երկրորդ տպագրվող գիրքը։ Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են ուսանողական տարբեր հարթակներում, և Սիփանը մշտապես եղել է առաջին շարքերում։
Ուսումնառության ընթացքում նա նաև հետաքրքվել է դիվանագիտությամբ սակայն աստիճանաբար հիասթափվել է քաղաքականությունից՝ չգտնելով իրեն այդ դաշտում։ Փոխարենը ամբողջովին նվիրվել է ինքնակրթությանը ու սեփական զարգացմանը։
«Ես չգիտեմ՝ ինչ է երկար քնելը։ Աշխատում ու սովորում եմ մինչև լուսադեմ։ Դա արդեն դարձել է ապրելակերպ»,- ասում է նա։
Ուսման հետ զուգահեռ Սիփանը սկսում է իրականացնել նոր բիզնես գաղափար՝ սեփական բրենդինգով առևտրային ծրագիր։ Սակայն իրական բեկումնային քայլը լինում է 2016 թվականին, երբ բազմաթիվ ձախողումներից դժվարություններից ու փորձերից հետո հիմնում է սեփական IT ընկերությունը՝ NEETRINI IT COMPANY։ Սա հարթակ է որտեղ ստեղծվում է կայքեր՝ արագություն պարզություն, հուսալիություն։ Այստեղ կառուցում են մի պլատֆորմ, որտեղ յուրաքանչյուր սովորող սկսնակ կամ բիզնես կարող է զգալ՝ «Ես կարող եմ ունենալ կայք առանց developer լինելու»:

Նա առանձնակի ջերմությամբ հիշում է առաջին մարդկանց, ովքեր հավատացին իրեն.
«Ինձ այս ոլորտում առաջինը վստահեցին քույրերս՝ Լենան և Արգինեն։ Նրանց վստահությունը չափազանց կարևոր էր։ Նրանք դարձան իմ առաջին հավատարիմ աշխատողները այն դեպքում, երբ նույնիսկ ծնողներս չէին հավատում հաջողությանս»,– ասաց Սիփանը։
Ժաամին Ղազարյանը ով Սիփանի և քույրերի մտերիմ ընկերն է եղել, նույնպես օգնել է ծրագրերի իրագործման համար աջակցել, միասին մտահաղացել, աշխատել ու ստեղծել են այն, ինչ այսօր ունեն։
Վերապատրաստելով հաջողակ IT մասնագետների՝ Սիփանը բուռն գործունեության նոր փուլ է մտնում։ Նինոծմինդայում նա նախատեսում է բացել ակադեմիա՝ երիտասարդներին հնարավորություն տալով սովորել և լավագույններին ապահովել մշտական աշխատանքով։

