Բենզինի գները Նինոծմինդայում

Բենզինի գները Նինոծմինդայում

Նինոծմինդայի բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են։ Բենզալցակայանների աշխատակիցների խոսքով՝ գներն արդեն չորսից հինգ ամիս է, ինչ մնում են գրեթե անփոփոխ։

Մասնավորապես՝

  • Պրեմիում բենզինի գինը տատանվում է 2.85–2.88 լարիի սահմաններում,
  • Դիզելային վառելիքը՝ 2.68–2.75 լարիի սահմաններում,
  • Եվրո դիզելը՝ 2.83–2.85 լարիի սահմաններում,
  • Ռեգուլյարը՝ 2.65–2.68 լարիի սահմաններում։

Նշենք, որ մեկ այլ բենզալցակայանում մեզ հայտնեցին, որ շաբաթ և կիրակի օրերին ունեն զեղչային առաջարկներ։

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը հուլիս ամսին անդրադարձել էր վառելիքի գների թեմային։ Հուլիսի 18-ի տվյալներով՝

  • Պրեմիում բենզինի գինը կազմում էր 2.74–2.93 լարի,
  • Դիզելային վառելիքը՝ 2.64–2.75 լարի,
  • Եվրո դիզելը՝ 2.74–2.90 լարի,
  • Ռեգուլյարը՝ 2.54–2.75 լարի։