Մշակույթի տանը տեղի ունեցավ հայ-վրացական ազգային խոհանոցի փառատոն

Մշակույթի տանը տեղի ունեցավ հայ-վրացական ազգային խոհանոցի փառատոն

Այսօր` նոյեմբերի 26-ին, Նինոծմինդայի Մշակույթի տանը տեղի ունեցավ հայ-վրացական ազգային խոհանոցի փառատոն։

Փառատոնը կազմակերպվել էր` Նինոծմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և տուրիզմի բաժնի կողմից, որտեղ մասնակցում էին Նինոծմինդայի տարբեր դպրոցներ, ինչպես նաև Նինոծմինդայի միավորված մանկապարտեզը։

Փառատոնին ազգային ուտեստներով ներկայացան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Հեշտիայի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը։

Ինչպես նշեց քաղաքապետարանի գենդերային հավասարության բաժնի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կուրղինյան Նինան․ «Փառատոնի կազմակերպման նպատակն է տեղական տուրիզմի զարգացումը այս ամենաը կապված է դրա հետ։ Մենք որպես ազգային փոքրամասնություն ապրում ենք Վրաստանում ներկայացնում ենք և հայկական և վրացական խոհանոցը»։

Փառատոնի ավարտին քաղաքապետարանի գենդերային հավասարության և տուրիզմի բաժնի կողմից բոլոր մասնակիցները ստացան խորհրդանշական նվերներ։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · հայ վրացական ազգային խոհանոցի փառատոն