Թրամփի դեմ հարուցված գործը կարճեցին․ մանրամասներ

Թրամփի դեմ հարուցված գործը կարճեցին․ մանրամասներ

ԱՄՆ Ջորջիա նահանգի դատախազությունը դադարեցնում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործը, որով նրան 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանք է ներկայացվել։

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացվել է դատախազ Պիտեր Սկանդալակիսի անունից։

«Ջորջիա նահանգն, ի դեմս դատախազ Պիտեր Սկանդալակիսի, գործի նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից, կիրառելի օրենսդրության և դատական պրակտիկայի քննարկումից հետո գործը կարճելու միջնորդություն ներկայացնելու որոշում է ընդունել՝ արդարադատության շահերը պաշտպանելու և դատական որոշման վերջնականությունն ապահովելու համար»,- նշված է փաստաթղթում։