Ներմուծված ծխախոտի մեկ տուփի ակցիզային հարկը կավելանա 85 թեթրիով

Ներմուծված ծխախոտի մեկ տուփի ակցիզային հարկը կավելանա 85 թեթրիով

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագիծը նախատեսում է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխություն և տեղական ծխախոտի արտադրության խթանում։

Օրինագծի համաձայն՝ տեղական արտադրության մինչև 35 միլիոն տուփ ծխախոտի համար կսահմանվի 1.3 լարիի չափով ֆիքսված ակցիզային հարկ և 15% արժեքային ակցիզային հարկ։

Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են ներմուծվող ծխախոտի մեկ տուփի ակցիզային հարկի ֆիքսված դրույքաչափի բարձրացում 1.9 լարիից մինչև 2.75 լարի, իսկ արժեքային դրույքաչափի իջեցում 30%-ից մինչև 20%: