Մամզարա գյուղի ճանապարհը անանցանելի է (տեսանյութ)

Մամզարա գյուղի ճանապարհը անանցանելի  է  (տեսանյութ)

Մամզարա գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակը դժվարեցնում է ոչ միայն երթևեկությունը, այլ նաև վնասում մեքենաներին: Վատ վիճակում են գտնվում նաև Մեծ և Փոքր Գոնդուրաներ, Դիլիֆ և Ղուլալիս գյուղեր տանող ճանապարհները:

Գյուղերի բնակիչների խոսքով՝ չեն էլ հիշում, թե երբ են իրենց գյուղերի ճանապարհները բարեկարգ եղել: Այս գյուղեր գնալու համար ուղևորները ստիպված են լինում երկու անգամով ավելի շատ գումար վճարել: Երբեմն տաքսիստները նույնիսկ հրաժարվում են գնալ այս գյուղեր ճանապարհների վատ վիճակի պատճառով: Վերջին ժամանակների հորդառատ անձրևներն էլ իրենց գործն են արել՝ վարարելով և անանցանելի դարձնելով ճանապարհները: Մամզարա գյուղի բնակչուհի Սիրանույշ Ադամյանի խոսքով՝ փողոցներում գոյացել են մեծ ջրափոսեր, ամենուրեք ցեխ է ու տհաճ իրավիճակ: ՛՛Ամբողջ ջուրը լցվում է մեր հողամասը, ինչի պատճառով տան պատերը սկսել են ճաքել՛՛- նշում է բնակչուհին:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting