Փարվանա գյուղում ընթանում են ճանապարհների հարթեցման և լայնեցման աշխատանքներ

Փարվանա գյուղում ընթանում են ճանապարհների հարթեցման և լայնեցման աշխատանքներ

Փարվանա գյուղում ներկայումս իրականացվում են ներքին ճանապարհների հարթեցման և լայնեցման աշխատանքները։ Ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ կապ հաստատեցինք Ախալի Խուլգոմոյի թեմի գյուղապետ Մասիս Աղայանի հետ։

Նրա խոսքով՝ աշխատանքները նախատեսված են իրականացնել երկու փուլով, քանի որ տենդերը հայտարարված է այդ ձևաչափով։ Ասֆալտապատման ավարտը կախված է եղանակային պայմաններից՝ այն կարող է ավարտին հասցվել ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարի։

Փարվանա գյուղի ներքին ճանապարհների բազմամյա վերանորոգման ընդհանուր նախագիծը գնահատվում է 798 300 լարի։ 2025 թվականին նախատեսվող աշխատանքների գնահատված արժեքը կազմում է 350 261 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Ֆինանսավորումն՝

  • 96.231% – Պետական ​​բյուջե
  • 3.769% – Տեղական ինքնակառավարման բյուջե

Հարկ է նշել, որ ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մունիցիպալիտետի Ղուլալիս, Հեշտիա, Թորիա, Ղարումա, Գանձա, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գորելովկա, Ախալի Խուլգումո գյուղերում։