Ինդոնեզիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի արևմտյան ափից 10 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։

«Հաստատված է. 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:56-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 7:56-ին), Հյուսիսային Սումատրայի արևմտյան ափին տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, խորությունը՝ 10 կիլոմետր», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Ցունամիի սպառնալիքի մասին դեռևս տեղեկություններ չկան։