
Օրերս լույս տեսավ վրացահայ գրողների գրական-գեղարվեստական ստեղծագործությունների հերթական ժողովածուն՝ «Վերնատուն» տարեգրքի 12-րդ գիրքը: Այս մասին գրել է Շիրակ Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Այն նվիրված է ջավախքցի գրող, «Վերնատան» հիմնադիր նախագահ երջանկահիշատակ Գևորգ (Ժորա) Սնխչյանին՝ ի նշան երախտագիտության և խոնարհումի՝ իր կատարած դժվարին, բարդ ու պատվաբեր աշխատանքի, անցած գրական, մշակութային ու հասարակական բեղմնավոր գործունեության:
Գրքի հրատարակությունը հովանավորել է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Շիրակ Թորոսյան)»,- գրված է Շիրակ Թորոսյանի ֆեյսբուքյան էջում:

