Ախալքալաքի գյուղերից մեկի գյուղապետին մեղադրում են 15-ամյա դեռահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ախալքալաքի գյուղերից մեկի գյուղապետին մեղադրում են 15-ամյա դեռահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար

TV PIRVELI-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի գյուղերից մեկի գյուղապետ Օ. Գ. մեղադրում են 15-ամյա դեռահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Երեխայի ընտանիքի անդամների խոսքով՝ գյուղապետը խմբակային կռվին մասնակցել է հինգ անձանց հետ միասին։

«Նա 5 անձանց հետ էր, որոնցից երեքը 50 տարեկանից մեծ էին։ Նրանք եկել էին իրենց Ford մեքենայով. ճանապարհին  հանդիպել են` բոլորին ծեծել են։ Տեսնելով, թե ինչպես են մարդկանց ծեծում, երեխան փորձել է փախչել… Գյուղապետը ճանապարհին բռնել է նրան, հրել մեքենայի մոտ և ծեծել։ Նա կոտրվածքներ չունի, կապտուկներ ունի, կողոսկրերը և գլուխը ցավում են։ Վեցն էլ նույն ընտանիքի անդամներ են, և սա առաջին անգամը չէ, որ նրանք հարձակվում և ծեծում են մարդկանց։ Յոթերորդ անգամն է», — TV Pirvel-ին պատմել է դեռահասի ընտանիքի անդամը։

Օ. Գ. TV Pirveli-ի հարցմանն ի պատասխան հերքել է կատարվածը։ «Չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, ես որևէ հարձակման չեմ մասնակցել. ինչի մասին դուք խոսում եք, բամբասանք է։ Հաստատում եմ, որ ոստիկանությունն իսկապես հարցաքննել է ինձ, բայց չգիտեմ՝ ինչ կապ ունեմ այդ բախման հետ», — ասել է գյուղապետը։

Միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով` խմբակային բռնություն։

Ինչպես պարզվում է քաղաքապետի ներկայացուցչի անունը լրատվամիջոցներում սխալ է ներկայացվել։