
Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում բնակելի համալիրի բարձրահարկ շենքերում արգելափակված է մնում ավելի քան 60 մարդ, հաղորդում է South China Morning Post-ը։
Հոնկոնգի Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի բարձրահարկ շենքերում չորեքշաբթի օրը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ։
«62 մարդ մնում է յոթ շենքերում արգելափակված», – ասվում է հայտարարության մեջ։

