
Վաղը Թբիլիսիում տեղի կունենա բողոքի երթ։ Մասնավորապես, մայրաքաղաքում նախատեսված է երկու երթ։ Տեղական ժամանակով ժամը 19:00-ին քաղաքացիները կհավաքվեն Թբիլիսիի պետական համալսարանի 1-ին մասնաշենքում և Հանրային հեռարձակողի հին շենքում, որտեղից կսկսվեն երթերը։
Ժամը 20:00-ին ցուցարարները կհավաքվեն Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում։
Ինչպես հայտնի է, երթին կմիանան դասախոսները։ Այս խորհրդանշական հայտարարությունը արվել է Թբիլիսիի պետական համալսարանի բակում։ Երթին մտադիր են միանալ նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին լրանում է մեկ տարի այն բանից, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանք» կուսակցության որոշմամբ՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը հանվել է օրակարգից մինչև 2028 թվականի վերջը։
Դրան հաջորդեց բողոքի ցույց, որը շարունակվել է անխափան 365 օր։ Քաղաքացիները ամեն օր հավաքվում են օրենսդիր մարմնի շենքի դիմաց՝ նույն պահանջներով՝ նոր խորհրդարանական ընտրություններ և բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակում։

