
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի Քորայիլ թաղամասում տեղի ունեցած հրդեհը մի քանի ժամում ոչնչացրել է շուրջ 1500 տուն։
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Պաշտոնյաների խոսքով՝ կրակի արագ տարածմանը նպաստել են նեղ ու խիտ կառուցապատված փողոցները, բարձր դյուրավառ նյութերից կառուցված տները, ինչպես նաև տեղում առկա էլեկտրալարերն ու գազի բալոնները։
Նշվում է, որ շուրջ 10 հազար տուն ունեցող Քորայիլում այսպիսի խոշոր հրդեհներ տեղի են ունեցել նաև նախկինում։

