Վերանորոգվել է Կարլ Մարքս փողոցի սիմուլյատորների տարածքը

Վերանորոգվել է Կարլ Մարքս փողոցի սիմուլյատորների տարածքը

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցի սիմուլյատորների տարածքը վերանորոգվել է և սիմուլյատորները տեղադրվել են։

NOR-ը նախկինում բազմիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ Նինոծմինդայի բացօթյա մարզասարքերը գտնվում են անմխիթար վիճակում և պահանջում են վերականգնում։ Սարքավորումների վնասման պատճառներից մեկն էլ, բնակիչների վերաբերմունքն է։

Նինոծմինդայում բացօթյա սիմուլյատորների տեղադրման առաջին մրցույթը հայտարարվել էր 2021 թվականին։ Ձմեռային ծանր պայմանների պատճառով աշխատանքները շարունակվել են մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ Նախագծի համար տեղական բյուջեից տրամադրվել էր 33 000 լարի, մինչդեռ գործարքն իրականացվել է 27 388 լարիով։ Աշխատանքներն իրականացրել էր «მეგობრობა-5» ընկերությունը։

Նշենք նաև, որ Ճոճաշեն թաղամասում նույնպես ընթացքի մեջ է ժամանակակից բացօթյա սիմուլյատորների տեղակայման աշխատանքը։ Ըստ գնումների կայքի տվյալների՝ մարզասարքերի ձեռքբերման և տեղադրման համար տեղական բյուջեից նախատեսվել է 29 661 լարի։ Մրցույթում հաղթող է ճանաչվել անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանը, ով առաջարկել է 27 361 լարի։

Ճոճաշեն թաղամասում տեղադրվել են նոր բացօթյա սիմուլյատորներ