Պաշտոնական նամակի պատասխան Նինոծմինդայի քաղաքապետարանից՝ Վառլամ Առաքելյանի խնդրի վերաբերյալ

Պաշտոնական նամակի պատասխան Նինոծմինդայի քաղաքապետարանից՝ Վառլամ Առաքելյանի խնդրի վերաբերյալ

NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել էր Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Վառլամ Առաքելյանի խնդրի առնչությամբ։ Խնդիրը հետևյալն էր՝ դեռևս 2020 թվականին իրականացվել են Դիլիֆ-Գոնդուրա ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ, որոնք բնակչի համար դարձել էին լուրջ անհարմարությունների պատճառ։

Առաքելյանի խոսքով՝ ասֆալտապատումից հետո նրա տան մուտքը հայտնվել է ճանապարհի մակարդակից մոտ մեկ մետր բարձրության վրա, ինչի հետևանքով նա չի կարողանում մեքենան կանգնեցնել տան մոտ, նամանավանդ ձմռան ամսիներին տան մուտքը անանցանելի է դառնում։

Նոյեմբերի 26-ին, NOR ռադիոկայանը ստացել է պաշտոնական նամակի պատասխանը։

Նինոծմինդայի քաղաքապետարանը, ուսումնասիրելով ուղղարկված նամակը, հայտնում է, որ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են պետական գնումների շրջանակում՝ այլ կողմերի միջեւ կնքված պայմանագրով, ինչի պատճառով քաղաքապետարանը պայմանագրային մասնակից չէ եղել, որը իրականցված աշխատանքների վերահսկողության լիազորություն է ունեցել։ Աշխատանքներն իրականացվել են Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմերի խիստ պահպանմամբ, իսկ ճանապարհային դեպարտամենտի հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչին վնաս չի պատճառվել։ Միաժամանակ հարկ է նշել, որ քաղաքապետարանը, արձագանքելով նրա երկարամյա պահանջներին, 2024 թվականին հատկացվել է 2000 լարի միանվագ աջակցություն։

Նմակի պատասխանի մեջ գրված է հետևյալը․

«Նինոծմինդայի քաղաքապետարանը իր իրավասության շրջանակներում քննարկել է ձեր 2025 թվականի նոյեմբերի 19-ին ուղարկած նամակը, որի կապակցությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց վերականգնողական՝ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։ Մամզարա, Գոնդուրա, Դիլիֆ գյուղեր տանող ճանապարհի վերականգման ասֆալտապատման աշխատանքները, որոնք կատարվել են Պետական գնումների մասին Վրաստանի օրենքի 161-րդ հոդվածի պետական գնումների գործակալության նախագահի 2017 թվականի հունիսի 14-ի, համար՝ 12 հրամանով հաստատված էլեքտրոնային մրցույթների անցկացման կանոնակարգի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ճանապարհների դեպարտամենտի և «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ի միջև կնքված 2019 թվականի հուլիսի 24-ին թիվ 150 -19 պետական գնումների պայմանագրի հիման վրա։

Համապատասխանաբար այս դեպքում Նինոծմինդայի քաղաքապետարանը պայմանագրին մասնակից չէր և ստորագրված պայմանագրի 11-րդ հոդվածի հիման վրա չուներ կատարված աշխատանքի ծավալը, որակը ստուգելու վերահսկելու լիազորություններ։ Պետք է նաև նշել, որ աշխատանքները կատարվել են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված նախագծային փաստաթղթերի, տեխնիկական պայմանների, շինարարական բնապահպանական չափորոշիչների, ինչպես նաև գնորդի պահանջների խիստ պահպանմամբ։ Բացի այդ նույնիսկ աշխատանքների ավարտից հետո ճանապարհային դեպարտամենտի վերահսկողության խումբը տեղում ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ արդյունքում Վառլամ Առաքելյանին որևէ վնաս չի պատճառվել։

Վորոնշյալի հիման վրա Նինոծմինդայի քաղաքապետարանը այս դեպքում պատասխանատու մարմին չէ, և եթե քաղաքացին դեռևս վնաս է կրում ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում, նա պետք է կապ հաստատի վերոնշյալ համաձայնագրի՝ «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ի կողմերի հետ։

Չնայած այն հանգամանքին, որ Վառլամ Առաքելյանիը տարիները շարունակ անհիմն պահանջներ էր ներկայացնում Նինոծմինդայի քաղաքապետարանին, քաղաքապետարանը նրան 2024 թվականին տեղական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է 2000 լարի միանվագ օգնություն և այս փուլում այլևս բավարար հնարավորություն չունի, որ հատկացնի լրացուցիչ գումար»։

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Վառլամ Առաքելյանը արդեն հինգ տարի անընդմեջ դիմում է տեղական իշխանություններին՝ փորձելով լուծում ստանալ ասֆալտապատման հետևանքով առաջացած խնդրին։ 2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում նրա տան մուտքը հայտնվել էր մոտ մեկ մետր բարձրության վրա, ինչի հետևանքով գյուղական տեխնիկան և մեքենան հնարավոր չէ կայանել տան մոտ։

Կարդացեք նաև․

«Դիմել եմ քաղաքապետարան, բայց որևէ լուծում մինչ օրս չի տրվել»․ Գոնդուրայի բնակիչ