Գազարի և ճակնդեղի բերքահավաքը ավարտվեց

Գազարի և ճակնդեղի  բերքահավաքը  ավարտվեց

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել է գազարի և ճակնդեղի բերքահավաքը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի վերջին և ավարտվում է հոկտեմբերի կեսերին: Ի տարբերություն կարտոֆիլի՝ գազարի աճեցումը ավելի բարդ գործընթաց է, քանի որ ամեն ինչը հիմնականում կատարվում է ձեռքի աշխատանքի շնորհիվ:

Գյուղացիների խոսքով՝ տևական չորության պատճառով բերքատվությունը համեմատած անցյալ տարվա հետ միջին է: Այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ոռոոգել գազարի ցանքատարածությունները, լավ բերք են ստացել:

՛՛Այս տարի այնքան էլ լավ բերք չենք ստացել, սակայն այն լավ գին ունի՛՛,- նշեց Մամզարա գյուղի բնակիչ Բաբկեն Բավոյանը: Գյուղացիները նշեցին, որ գազարի բերքը համեմատած ճակնդեղի բերքի հետ ավելի լավ է եղել: Բնակիչները բերքի մի մասը արդեն հասցրել են իրացնել, իսկ մի մասն էլ փոխանակել են ալյուրի և շաքարի հետ:

Մամզարա և Փոքր Գոնդուրա գյուղերում մեր կատարած հարցման համաձայն՝ 1 կգ գազարը արժե 70-90 թեթրի, իսկ 1 կգ ճակնդեղը արժե 40-50 թեթրի:

Գազարի և ճակնդեղի աճեցմամբ զբաղվում են հիմնականում Գոնդուրայի համայնքի գյուղերի բնակիչները:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.