
Լեհաստանը դժվարացնում է Վրաստանի քաղաքացիներին աշխատանքային վիզաների տրամադրումը, կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիները պետք է անցնեն ամբողջական ընթացակարգ՝ կարճաժամկետ աշխատանքային վիզա ստանալու համար։
«Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ միգրացիոն քաղաքականության խստացումը միայն կվնասի Լեհաստանի տնտեսությանը, չնայած ընդդիմությունը հակառակ կարծիքի է և հիմնականում պատասխանատու է համարում «Վրացական երազանք» կուսակցությանը։
Որոշումը, որը դեկտեմբերի 1-ից կվերացնի Վրաստանի քաղաքացիների համար նախատեսված արտոնությունները, ընդունվել է նոյեմբերի 21-ին։
Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները կրկին կօգտվեն աշխատանքային վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգից։

