
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 441-ի, 406 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 316 մահվան դեպքի մասին։
«Զոհերի թիվն այժմ հասել է 441-ի», – լրագրողներին ասել է Աղետների տվյալների, տեղեկատվության և հաղորդակցության կենտրոնի ղեկավար Աբդուլ Մուխարին։

