Մրգերի և բանջարեղենի գները Նինոծմինդայում

Մրգերի և բանջարեղենի գները Նինոծմինդայում

Դեկտեմբերի 1-ին փորձեցինք պարզել, արդյոք Նինոծմինդա քաղաքում նկատվում է գնաճ։

Մրգավաճառներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ամեն տարի այս սեզոնին որոշ ապրանքների գները բարձրանում են․ թանկանում են հատկապես այն մրգերը, որոնք արդեն դուրս են գալիս սեզոնային շրջանառությունից։

Ներկայումս գները հետևյալն են․

Մանդարին 1կգ – 2 լարիից մինչև 7.50 լարի

Նարինջ 1կգ – 3.50 լարիից մինչև 5 լարի

Խնձոր 1կգ – 3–4 լարի

Կիվի 1կգ – 7 լարի

Տանձ 1կգ – 7–8 լարի

բանան 1կգ – 5 լարի

Խաղող – 5 լարի

Բանջարեղեն՝

Լոլիկ, վարունգ – 5 լարի։

Հարկ է նշել, որ հոկտեմբերին նույնպես հետաքրքրվել էինք շուկայական գներից։

Մասնավորապես՝ որոշ մթերքների, օրինակ՝ դեղձի, խաղողի գներն այս տարի մի փոքր բարձր են՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն ըստ վաճառողների այս տատանումները զգալի չեն և ավելի շատ պայմանավորված է սեզոնի փոփոխության հետ։

Օրինակ՝

  • Մեկ կիլոգրամ տանձը 4 լարի էր
  • Մեկ կիլոգրամ խնձորն արժեր 4-ից մինչև 4. 50 լարի
  • Մեկ կիլոգրամ հայկական խաղողն արժեր 4․50 լարի
  • Արքայախնձորի մեկ կիլոգրամը 3 լարիից տատանվում էր մինչև 4 լարի
  • Դեղձի 1 կիլոգամն արժեր 4 լարի
  • Լիմոնի 1 կիլոգրամն արժեր 3 լարի
  • Բանանի 1 կիլոգրամն արժեր 4․50 լար

Ինչպես պարզ էր դարձել, Նինոծմինդա քաղաքի տարբեր խանութներում բանջարեղենի գները տարբեր են.

  • 1 կգ վարունգն արժեր 4-5 լարի․
  • 1 կգ լոլիկն արժեր 4-5,50 լարի․
  • Կանաչեղենի 1 կգ-ն արժեր 10-12 լարի․
  • Չերրի տեսակի լոլիկն արժեր 6 լարի․
  • Կաղամբի 1 կգ-ն արժեր 1,50 լարի․
  • Կարտոֆիլի 1 կգ-ն արժեր 70-80 թեթրի․
  • Սոխի 1 կգ-ն արժեր 1,40 լարի

Ըստ մրգի և բանջարեղենի վաճառողների, ընթացիկ գնային տատանումները դեռ չեն հասել այն մակարդակի, որ համարվեն սուր գնաճ: Չնայած որոշ մթերքների գները այս տարի մի փոքր բարձր են, սակայն դա հիմնականում պայմանավորված է սեզոնային փոփոխություններով և ծախսերի՝ մասնավորապես փոխադրումների և մթերման արժեքի աճով։