Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կունենան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կունենան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հայտնում է Armedia.am-ը: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքում:

Այս մասին հայտարարել է Մամեդյարովը Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»:

«Մենք խոսել են այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք ունեն մի շարք առաջարկներ: Արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»,- ավելացրել է նա:



Opinion, pooling and voting