
Գործակալության անունից տարածվում է կեղծ և մոլորեցնող տեղեկատվություն, որը վերաբերում է վարորդական քննությունների ամրագրումներին, ամրագրման վերջնաժամկետներին, կանոններին և այլ հարցերին», – այս մասին տեղեկատվություն է տարածում Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը։
«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է ձեզ, որ գործակալության անունից տարբեր սոցիալական հարթակներում տարածվում է կեղծ և մոլորեցնող տեղեկատվություն, որը վերաբերում է վարորդական քննությունների ամրագրումներին, ամրագրման վերջնաժամկետներին, կանոններին և այլ հարցերին։
Մենք ընդգծում ենք, որ սպասարկման գործակալությունը, բացի պաշտոնական Facebook էջից և Youtube ալիքից, չունի որևէ այլ սոցիալական հարթակ, և գործակալության անունից տարբեր էջերում և հարթակներում տարածված ցանկացած տեղեկատվություն կարող է սխալ լինել և պահանջում է ստուգում գործակալության պաշտոնական ալիքներում», – ասվում է հայտարարության մեջ։

